Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Մոուրինյոյի ճակատագիրը Յուրգեն Կլոպի ձեռքում է

Մոուրինյոյի ճակատագիրը Յուրգեն Կլոպի ձեռքում է
27.10.2015 | 11:06

Ինչպես տեղեկացնում է Daily Exspress-ը, Ժոզե Մոուրինյոն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե տասնմեկերորդ տուրում կայանալիք «Չելսի»-«Լիվերպուլ» դիմակայությունում լոնդոնցիները հաղթանակի չհասնեն (տասներորդում լոնդոնցիները 1։2 հաշվով պարտվել են «Վեստ Հեմին»): Այս պահի դրությամբ «Չելսին» 11 միավորով 15-րդ տեղում է: Փաստորեն, Մոուրինյոյի ճակատագիրը Յուրգեն Կլոպի ձեռքում է, իսկ վերջինիս գլխավորած լիվերպուլյան ակումբը մինչև հիմա ոչ-ոքիներ է ունեցել: Ինչպես տեսնում ենք, այնպես չէ, որ երեք անընդմեջ խաղաղ հանդիպումներից հետո (մեկը` Չեմպիոնների լիգայում, երկուսը` ներքին առաջնությունում) գերմանացի մասնագետին հաղթանակ պետք չէ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ